«Ձեզ թվաց,որ կարող եք այս պատերազմը ոչ թե գցել ժողովրդի գրպանը, այլ «դնել» ժողովրդի վզին… ու գալ իշխանությա՞ն…».Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հիմա Արցախը «փրկված է՞»…

Երբ դու ճանաչում ես թշնամի պետության տարածքային ամբողջականությունը…
… երբ պատրաստ ես Մեղրին զիջել Արցախի դիմաց՝ կտրելով աշխարհի հետ կապդ,
… երբ այսքանից հետո փորձում ես «ճարպկորեն» խորամանկել «խորամանկ» ալիևին ու պահանջել կարգավիճակ…
… երբ ստանում ես պահանջիդ պատասխան ապտակ՝ Ապրիլյան 4֊օրյա պատերազմ…
… երբ արդեն հատել ես ստի ու կեղծիքի բոլոր հնարավոր ու անհնարին նշաձողերը…
Ու գիտակցում ես, որ միակ «փրկությունը» հզոր բանակ ու սպառազինություն ունենալն է…
… իսկ դու արել ես տրամագծորեն հակառակը…
հեռանում ես՝ տանելով թալանածդ ու…
հասկանալով, որ իրական դավաճանը հենց դու ես… դավաճան «կարգում»…
Հ.Գ. Հիմա համոզվեցի՞ք, որ ձեր փողերն ու ունեցվածքն անգամ ի զորու չէ ձեզ փրկել ժողովրդի ձեռքից…
Ձեզ թվաց՝ էլի կարող եք խաբել…
Ձեր ներկայությունը համարժեք է ատելության ու զզվանքի…
Ու ձեզ թվաց նաև, որ կարող եք այս պատերազմը ոչ թե գցել ժողովրդի գրպանը, այլ «դնել» ժողովրդի վզին… ու գալ իշխանությա՞ն…
Հ.Գ. Սոցցանցերում մի պապիկ արդարացիորեն ասում է, որ կյանք տալով են Հայրենիքը փրկում… Ուստի հակառակը պետք չէր անել՝ կյանք փրկելով Հայրենիքը զիջել… Տրամաբանական է, բայց ոչ այս դեպքում…
Պապիկ ջան 80֊ական թվականների զենքով թուրքական կամ իսրայելական անօդաչու սարքեր վերացնելը ոչ ավել, ոչ պակաս ցնորք է…
Հ.Գ. Իսկ եթե ալիևը խանգարվել է այն արտահայտությունից, որ Արցախը Հայաստան է ու վերջ… բա ինչ հոգեկան տվայտանքների մեջ էր հայտնվելու, երբ «մեր» արդիական սպառազինություն չառնող, ճոռոմ֊ճոռոմ խոսացող «»ղեկավարները սառնասրտորեն» պնդեյին, որ Արցախը պետք է լինի անկախ պետություն…
Հ.Գ. Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը՝ Արցախը Հայաստան է և վերջ… տասնամյակներ ապրել ու ապրեցրել է հայ ժողովրդին…
Հողը սիրելով և զենքով են պահում… ոչ թե դղյակներ ու ամրոցներ կառուցելով…
Հ.Գ. Իսկ Հայրենիքին ու ժողովրդին թալանողներին պատժելը ռոմանտիկայի ժանրից չէ… պահանջում է կամք և համառություն… իսկ կամքը կրողն այն պատասխանատուներն են, ովքեր բազմաթիվ կապերով կապված են «փրկիչների» հետ… և ի զորու չեն իրականացնել պատշաճ քննություն…
Հ.Գ. Նրանցից շատերը տարբեր միջավայրերում թույլ են տալիս պաշտոնյային ոչ վայել արտահայտություններ ու ամեն գնով արդարացնում են իրենց «իմպոտենտ» գործունեությունը… Հիմա ձեր անգործությունն ում գրպանն եք փորձում գցել…
Այդ մասին մի ուրիշ անգամ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ