Ինչ առաջակ է արել հայկական կողմը Ադրբեջանին․ հրապարակվել է փաստաթուղթ

Համացանցում հրապարակվել է հայկական կողմից դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված  ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթուղթ։  Ինչպես նշված է  հրապարակված փաստաթղթի 8-րդ կետում՝  հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցելու անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը:

Ի դեպ,  ուշագրավ է նաև փաստաթղթի 9-րդ կետը, համաձայն որի փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները պետք է շահագործվեն այն երկրների սուվերենության հիման վրա, որի տարածքում դրանք գտնվում են։   Այսինքն  ճանապարհների ապաշրջափակումը չի ենթադրում միջանցքային տրամաբանություն։

Հրապարակված փաստաթուղթը թերևս վկայում է այն մասին, որ  հայկական կողմը հանդես է եկել  տարածքային կոմունիկացիաները բացելուն միտված կառուցողական առաջարկով, սակայն այս առաջարկները մնացել են թղթի վրա, այդպես էլ կյանքի  չկոչվելով,  մեր  տեղեկություններով ադրբեջանական կողմն է հրաժարվել ստորագրել այս  առաջարկի  տակ։

Հետևաբար անհիմն են Ալիևի այն պնդումները, թե հայկական կողմը ժամանակ է ձգում կամ ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի տարածքային կոմունիկացիաների բացմանը, քանզի հրապարակված փաստաթուղթ հենց Ալիևն է հրաժարվել ստորագրել՝ այդ կերպ խոչընդոտելով տարածքային կոմունիկացիաների բացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ