15 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվել է առանձնացնել սիամական երկվորյակներին. տեսեք, թե ինչպիսին են նրանք այսօր

2-ամյա Իզաբելը եւ Իզադորա Ֆրեյտասը Բրազիլիայի առաջին սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներն են: Սիամական երկվորյակներին հնարավոր էր բաժանել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր սեփական ուղեղն ուներ:

Բրազիլիայում 15 ժամ տևած վիրահատության ընթացքում բաժանեցին սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին: Վիրահատությանը մասնակցել են ոչ միայն տեղացի մասնագետները, այլեւ տարբեր երկրներից բժիշկները:

Սիամական երկվորյակների գլուխները մտովի բաժանել էին 4 հատվածների եւ բաժանման համար 4 տարբեր վիրահատություններ կատարել:

Առաջին վիրահատությունն արել էին, երբ աղջիկները 18 ամսական էին: Բժիշկները կարծում են, որ աղջիկները շուտով լիովին կվերականգնվեն եւ նմրանց մոտ ամեն ինչ լավ կլինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ