«Գռեհկությունը պոզով-պոչո՞վ է լինում». Շարմազանով

Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի

Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին: Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով, Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:

Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:

Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով , թե ով չի ուզում մասնակցել «քաղաքացու» օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:  Գռեհկությունը պոզով-պոչո՞վ է լինում:

Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազորյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:

Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր…ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:

Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով՝ զբաղեցնում եք ժողովրդին:
Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:

Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես:
Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել:

Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվիՊետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը…

Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Saturday, March 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ