Հերթական՝ անհավանական կերպարանափոխությունը Գոհար Ավետիսյանից. արդյունքն ուղղակի հիացնող էր

Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram–ի իր էջում կիսվել է նոր հրապարակումով, որտեղ կրկին անգամ ցուցադրել է իր վապետությունը:

«Իմ ծառայություններն անգին են, իսկ եթե ավելի լուրջ ամեն պրոֆեսիոնալ գիտի իր ծառայության գինը: Իմ կարիերայի սկզբում ես ունեի շատ էժան գներ, կարելի է ասել, որ ի վնաս ինձ էի աշխատում:

Երբ արդեն հաճախորդներս շատ էին, հարազատ քույրս սկսեց զբաղվել իմ մենեջերությամբ և գրանցումներ էր անում: Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ այսպես երկար չեմ կարող աշխատել և հեռուն չեմ գնա:

Նա էլ արեց առաջին քայլը և ծառայության գները բարձրացրեց: Այդ քայլով ես վախենում էի, որ կկորցնեմ իմ հաճախորդներին, բայց ի զարմանաս ինձ՝ նրանց քանակը երեք անգամ մեծացավ: Մեխանիզմն այսպես է, ինչպես սկզբում դնես, այնպես էլ կգնա:», — ասել է Գոհար Ավետիսյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ