Վանեցյանն իր «ՄՈՐՔՈՒՐ» անունին տեր կանգնեց, ասեց ու չարեց ․․․

Դեռևս ապրիլի 17-ին փողոց դուրս եկած Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակից տուն չի գնալու, մինչև չհասնի վերջնանպատակին՝ իշխանության հրաժարականին։ Սակայն ընդամենը 2 օր անց՝ ապրիլի 19-ին պարզվեց, որ  նույն Վանեցյանը գիշերում է Ազատության հրապարակում կայանած իր լյուքս դասի մեքենաներում։  Հետո  նույն Վանեցյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ  օրվա ընթացքում գնում է տուն նախաճաշելու, լողանալու ու մազերը ֆենելու համար։  Բայց ուր էր, թե ամենն այսքանով ավարտվեր։

Ավելի ուշ՝  մայիսի 28-ին, երբ Վանեցյանը բոլորին հավատացնում էր, թե հաշված օրեր են մնացել իշխանության հրաժարականին և կոչ էր անում դուրս գալ փողոց, հանկարծ պարզվց, որ  լքել է Հայաստանը, մեկնել է Ֆրանկֆուրտ։  Հետագայում փորձեցին արդարանալ, թե իբրև առողջական խնդիրների պատճառով է լքել Հայաստանը։

Իսկ ընդամենը 2 օր առաջ  փողոցային ընդդիմությունը  որշեց հավաքել Ֆրանսիա հանրահավաքի վրանները ու գնալ տուն։

Հարց է ծագում։

Իսկ ուր է Արթուր Վանեցյանը, չէ  որ  նույն Վանեցյանն էր հայտարարել, որ տուն չի գնալու։

Թերևս մի բան փաստ է, որ Արթուր Վանեցյանն իր «ՄՈՐՔՈՒՐ» անունին տեր կանգնեց, հերթական անգամ ցուցադրելով տղամարդուն ոչ  վայել պահվածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ