Վարչապետը հայտարարեց՝ ՀՀ-ում կատարվող ամեն փոփոխություն կախված է քաղաքացուց։ Նա հիշեցրեց, որ հեղափոխութուն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին այդ որոշումը կայացրեց։ Փաշինյանի գնահատմամբ՝ եկել է պատասխանատվության ժամը։
«Օրինակ՝ ընտրություններին դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, նախարարն ու մարզպետն էլ մի ձայն ունեն, և ընտրությանն ամեն մի ձայնի ճակատագիր որոշելիս ամեն մեկը պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակները չեն, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը կամ ընտրակաշառք բաժանողը որոշում կայացնի։
Այլևս դուք եք կայացնելու որոշում, այդ որոշման պատասխանատվությունը պետք է զգաք։ Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխաների ճակատագիրը, ովքեր դեռևս քվեարկելու իրավունք չունեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։