«2 պետություն՝ 1 հայրենիք». Արցախի երիտասարդության ֆլեշմոբը

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆլեշմոբը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում:

«Ֆլեշմոբի միջոցով փորձել ենք հանրության ուշադրությունը սևեռել միասնության գաղափարի վրա: Կարևորում ենք այն դրական լիցքերը, որ միջոցառման ընթացքում ունեցել են ֆլեշմոբի մասնակիցները»,- նշել է Ա. Հարությունյանը և ավելացրել, որ միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 երիտասարդներ՝ Արցախի տարբեր բուհերից, ուսումնարաններից և ավագ դպրոցներից:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են նման բնույթի միջոցառումներ կազմակերպել ավելի հաճախ, որպեսզի մեր քաղաքացիներն ընդգրկված լինեն երկրի հասարակական կյանքում:


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության և աջակցության համար և նշել, որ նման միջոցառումներ առջևում ևս նախատեսվում են: Հասարակական ակցիան իրականացնելու համար կատարվել է ծավալուն աշխատանք, որին էլ մասնակցել են մեր երիտասարդները»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ