«Քանի կար, 3-4 օրով էր գնում, էս 10 օրա չկա․․․ դա էլ քցեց ու թռավ․․․ »․ Իշխան Սաղաթելյանը ցայտնոտի մեջ է

Դեռևս  հունիսի 4-ին հայտնեցինք, որ Լևոն Քոչարյանը գիշերը մեկնել է Հայաստանից: Ավելի ուշ, հենց ինքը՝  Լևոն Քոչարյանը հաստատեց, որ լքելե է Հայաստանը, մեկնել է ԱՄՆ, որտեղ պետք է ծնվի իր  երեխան։

Թերևս այս պատմությունը այն բազմաթիվներց մեկն է, որ  բացահայտում է քոչարյանական ընտանիքի հայրենասիրությունը։  Վերջիններիս երեխաները  նախ Հայաստանում չեն ծնվում, իսկ հայրենիքի փրկության  պայքարի թեժ  պահին վերջիններս  նախընտրում են իրենց անձնականը՝ գրողի ծոցն ուղարկելով  թե հայրենիքը և  թե  դրա համար տարվող պայքարը։

Փողոացային պայքարի  համար ստեղծված  ծանր  իրադրությունից դուրս գալու քննարկումների ժամանակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է նաև  Լևոն Քոչարյանին։

«Բա քանի կար, ընդամենը 3-4 օրով էր գնում, էս 10 օրա չկա․․․թե  թեմա  էր  պետք թռնելու համար․․․ ինչ հերը, էն էլ տղեն, դա էլ քցեց ու թռավ․․․ »,-ասել է Իշխան Սաղաթելյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ