Լեհաստանի նախկին արտգործնախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ արևմտյան երկրները կարող են միջուկային զենք տրամադրել Ուկրաինային, որպեսզի երկիրը պաշտպանի իր անկախությունը։
Նա վկայակոչել է Բուդապեշտի հուշագրի դրույթները, որոնց համաձայն Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
Սիկորսկու կարծիքով՝ Ռուսաստանը խախտել է փաստաթղթում ամրագրված պարտավորությունները։ Մոսկվան կոշտ է արձագանքել լեհ գործչի խոսքերին։