«Եկավ ու փոխեց»․ Արփինե Հովհաննիսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․

«Եկավ ու փոխեց»։

38-ամյա Արփինե Հովհաննիսյանի ու «Աստղիկ» ԲԿ արտաքին կապերի գծով փոխտնօրեն, պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արշակ Մնացականյանի տղան ծնվել է «Աստղիկ» ԲԿ-ում։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն ու Մնացականյանը ամուսնացել են 2020 թ. փետրվարի 22-ին։

Նշենք, որ զույգը 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը։

Օրեր անց նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի էր ունեցել զույգի նշանադրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ