«Իտոգում մնացինք բաց **ներիս․․․»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհել է ստեղծված իրավիճակից

Օրեցօր էլ ավելի փոքրաթիվ հանրահավաքներ, առաջնորդների ներքին տարաձայնություններ, գզվռտոց ու աննպատակ ակցիաներ։  Թերևս  ակնհայտ է, որ այսպես կոչված  «Դիմադրության» շարժումը արդեն իսկ մարել է։  Օրինակ այսօր՝ հունիսի 12-ին շարժման կազմակերպած բողոքի ակցիային մասնակցել է ընդամենը 600 մարդ։  Իհարկե,  սա արդեն  ծիծաղելի թիվ է, այնինչ՝ Իշխան Սաղաթելյանը դեռ օրեր առաջ էր հայտարարում, որ հաշված օրեր անց երկրում իշխանափոխություն է լինելու։ Անցան օրեր,  և  արդեն մոտ 2 ամիս տևած  իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաների  մասնակիցների թիվն արդեն իսկ ծիծաղելի է։

Իհարկե, այս ամենը շատ լավ հասկանում է նաև  Իշխան Սաղաթելյանը, ով արդեն իսկ հայտարարում է,  թե իբր նոր մարտավարություն են մշակում, որպեսզի նոր շունչ հաղորդեն շարժմանը։  Բայց իրականում ինքը՝ Իշխան Սաղաթելյանն էլ է լավ հասկանում, որ այլևս  ոչինչ չի փրկի։

«Շարժումը տապալվեց․․․իտոգում մնացինք բաց **ներիս, էսա մի ամսից  էլ  մանդատից  կզրկեն, համ  մանդատից  զրկվեցինք,  համ էլ էլ փողոց  չենք կարա  մարդ հանենք․․․»,- ասել է Իշխան Սաղաթելյանը շարժման մասին քննարկումներից մեկի ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ