33 համարի ավտոբուսի վարորդի արածի մասին պետք է իմանան բոլորը

Կանգառում ավտոբուս է բարձրանում մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստատեղին։ Ես կողքից հետևում եմ ամբողջ տեսարանին։

Տատիկը հանում է թաշկինակն ու կապը քանդում․մեջը բնականաբար մանրադրամ է։ Նա հաշվում է մանրը ու վարորդին խնդրում կանգնել։ Վարորդը սովորականի պես կանգնեց, տատիկը նրան մեկնեց փողն ու ասաց․«Շնորհակալ եմ, տղաս»։

Բայց վարորդը փողը չվերցրեց։ Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց 3 րոպե սպասել, արագ վազեց խանութ, 4 տուփ կաթ, 2 թթվասեր, հաց, մակարոն ու միս գնեց։

Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին։ Տատիկը հրաժարվեց պատճառաբանելով որ իր թոշակը հերքում է հացի ու էդ մնացածի համար։ Տղան ասաց՝ եթե չվերցնեք, ես հենց էստեղ էլ դեն կնետեմ էս փաթեթը:

Տատիկը աղիողորմ լաց եղավ, շնորհակալություն հայտնեց նրան, օրհնեց և գնաց։ Վարորդն ավտոբուս է մտնում, ու էստեղ մի 40 տարեկան կին վրա է տալիս, թե արժե՞ր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակը խլել։ Տղան շրջվեց, դուռը բացեց ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով․

«Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին անպատկառ են համարում, որովհետև դուք ձեր երեխաներն երկերեսանիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վճակի չեք սովորեցնել»։ Կինն ավտոբուսից դուրս թռավ․․․

Կեցցես, տղաս, քեզ նմանները թող շատ լինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ