13-ամյա հայուհին հիացրեց ռուսական «Голос»-ի ժյուրիին իր կատարումով

13–ամյա Վիկտորիա Անտոնյանը ցնցել է ժյուրիի անդամներին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 5» շոուի «Կույր լսումներ» փուլում։

Վիկտորիան կատարել է My Funny Valentine ստեղծագործությունը, որն առաջին անգամ կատարել է 1937 թ.–ին Միցի Գրինը։

Երգը դարձել է ջազային, տարբեր տարիներին այն կատարել են ավելի քան 600 երաժիշտներ։ Երգը ներառվել է ԱՄՆ–ի աուդիոձայնագրությունների ազգային ռեեստրում։

«Ես պարզապես գիտեի, թե երբ եմ վերադառնալու իրականություն», – ասաց Բաստան, ով շրջվեց Վիկտորիայի ելույթի ժամանակ և վերցրեց նրան իր թիմ։

«Ես գրեթե վստահ էի, որ դուք եք նվագում դաշնամուր։ Ձայնն ու դաշնամուրը հնչում էին այնպես, կարծես դա մեկ մարդ է անում», – ավելացրեց Մելաձեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ