Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրում է
Վե՞րջ։ Էլ Արցախը չե՞ն փրկում.
««Հայաստան» դաշինքը այսօր ժամը 19-ին, երիտասարդներին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ «բռնաճնշումների դեմ ակցիաներ իրականացնելու»»։
Տեսնես «ռեպերտուարում» ի՞նչ կա։Ասենք,մի բարևի համար զուգարանում մարդ սպանելը, իրենց դեմ խոսացողներին դալաններում ծեծելը, մարտի մեկին խաղաղ ցուցարարների վրա կրակելը …
Էս հեչ, հետո էլ « 21։30 կլինի մշակութային երեկո-զրույց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ»։Շուշանն էլ երևի դասախոսություն կկարդա` «Ինչպես հայրենիքի սիրուց դրդված սեփական զավակներին ազատել բանակից ,և ուրիշների զավակների կյանքի հաշվին Արցախը պաշտել» թեմայով։Ինչ պակաս մշակութային թեմա է ։Գիտեք ամեն մարդ կարո՞ղ է ուրիշի երեխեքի կյանքի հաշվին հայրենասիրություն խաղալ։
Մի խոսքով` տրագիկոմեդիա մի քանի արարով, Ֆրանսիայի հրապարակի բացօթյա թատրոնում։