«Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից». Փոքրիկ Միշայի փայլուն ելույթը ռուսական «Голос»-ում

Արցախցի փոքրիկ Միշան՝ Միխայիլ Գրիգորյանը, փայլուն ելույթ է ունեցել «Голос.Дети»-ում: Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից,- այսպես է ներկայացել փոքրիկ Միշան:

Ելույթից հետո Վալերի Մելձեն հիացած արձագանքեց․ «Պատրաստի արտիստ, հիանալի երգում է, սքանչելի տեսք ունի, պարում է «գժական»»։

Հիշեցնենք, որ Միշան ծնվել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում: Մայրը և հայրը նույնպես ծագումով արցախցիներ են, մայրը տեղական մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Արցախի բանակի նվագախմբի դիրիժոր։

Ընտանիքում 3 երեխաներից երրորդն է: Նա սովորում է Ստեփանակերտի Ալ. Գրիբոյեդովի անվան հ․3 միջնակարգ դպրոցում:

Միշան զբաղվում է երաժշտությամբ 4 տարեկանից։ Նա «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ է, պրոդյուսերը Լիրա Քոչարյանն է, ով այդ խմբի հիմնադիր, ղեկավարն է: Միշան կարողանում է նվագել դաշնամուր, ջութակ, տիրապետում է հարվածային գործիքի: Նա ունի 4 տեսահոլովակ՝ «Հորովել», «Ես եմ», «Փոքրիկ Ղարաբաղցի» և «Բումերանգ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ