«Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի»․ Վարչապետը կատակեց «ԲԻՉՈԿՆԵՐԸ» հավաքելիս

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վաղ առավոտից վարչապետ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին:

«Այ հիմա Արսենը Թորոսյանը, որ էդքան ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում է՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում»:

Այս խոսքերը  ժպտալով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ հավաքում էր շինհրապարակում կուտակված ծխախոտի մնացորդները։

Վարչապետը հայտնեց, որ դեմ չէ ծխախոտի գնի բարձրացմանը, պարզապես կուզի, որ դա արվի աստիճանաբար, ոչ թե միանգամից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ