Ինչպես է վարչապետ Փաշինյանը մասնակցում շաբաթօրյակին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է մարտի 23-ին ամբողջ երկրում համապետական շաբաթօրյակին:

Վարչապետն այժմ անձամբ է զբաղվում մայրաքաղաքի կենտրոնի նորակառույցի բակում կենցաղային և շինարարական աղբի հավաքմամբ:

Նշենք, որ Փաշինյանը պետք է մասնակցեր Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, սակայն արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել և սկսեց աղբը հավաքել:

Նրան ուղեկցում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, այլ պաշտոնյաներ, բանվորներ, արտիստներ, շարքային քաղաքացիներ:

Մի հատված ճամփեզրին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, March 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ