«Չեմ տեսել, կարծիք չեմ կարող հայտնել». Խաչատուր Սուքիասյան

Լրագրողները հարց ուղղեցին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների վերաբերյալ.

«Ամսի 3-ի ոստիկանության գործողությունների այն տեսահոլովակները, որոնցով կարելի է ճշտել՝ ովքեր են սկսել, ինչ կարգի հրահրոցներ են եղել, չեմ տեսել, կարծիք չեմ կարող հայտնել: Դա միայն իրավապահ մարմինները կարող են հայտնել»,- ասաց Սուքիասյանը:

Դիտարկմանը՝ հերոսի հայրն ասում է՝ իրեն ծեծել են, պատգամավորն արձագանքեց. «Խոնարհվում եմ իրենց առջև, բայց իրենք պետք է քաղաքական, աճպարարական գործողություններից զերծ մնան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ