Փոքրիկ Միշա Գրիգորյանը հիացրել է Ռուսական «Голос»-ի ժյուրիին

Ռուսական մանկական «Ձայնը» հաղրդման շրջանականերում ժյուրիին իր ելույթով հիացրել է փոքրիկ Միշա Գրիգորյանը:

Միշան ծնվել է 2008 թվականին Արցախում, երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում:

Միշան երգեցողությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից եւ կրթվել պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը:

Նրա երաժշտական ունակությունները կատարելագործվել են վերոնշյալ «Արցախի ձայներ» խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ:

Միշա  Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2016» երգի միջազգային մրցույթում։

Մրցութային առաջին օրը նա կատարել է «Փոքրիկ ղարաբաղցի» երգը` հավաքելով 87 միավոր 88 հնարավորից, իսկ երկրորդ փուլում` «Uptown Funk» համաշխարհային հիթը։ Մրցույթի արդյունքներով Միշան զբաղեցրել է երկրորդ տեղը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ