Հայ տղայի ելույթից հետո ոգորված ժյուրին հոտնկայս ծափահարում էր նրան

Ռուսական «Ձայնը» շոուի մասնակից Շահեն Հովհաննիսյանը (Սանկտ Պետերբուրգ) ստիպել է «վիճել» ժյուրիի անդամներ Վասիլի Վակուլենկոյին, որը հայտնի է Բաստա անունով, և «Լենինգրադ» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովին։

Կույր լսումների ժամանակ նա երգել է Ռեյ Չարլզի «I’ve Got a Woman» ստեղծագործությունը։ Երգիչը նվաճել է ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև ժյուրիի երեք անդամների սրտերը։

Երգի կատարման երկրորդ վայրկյանին Բաստան սեղմել է կոճակը և շրջվել։ Ռեփերի օրինակին հետևել են Շնուրովը և երգչուհի Անի Լորակը։

Բաստային դա ոգևորել է, և նա հայտարարել է, որ Շահենի հետ աշխատելու համար կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգ։ Շնուրովն օգտվել է առիթից և ստիպել է նրան գրություն ստորագրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ