Երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) — Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) — Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում:

Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ