«Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում».Վահան Քերոբյան

«Իշխան Սաղաթելյանը կարող է գալ էն հարթակ, որը ձևավորված է մեր երկրում Սահմանադրությամբ, այսինքն՝ ԱԺ, տալ իրեն հուզող ցանկացած հարց, գալու ա իմ դուռը, որ ի՞նչ անի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ես տեսնում եմ, որ թափառում են քաղաքում, գնում են էս նախարարությունից էն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, գալ , պահանջել հանդիպում, որ տան մի հարց, որի պատասխանն իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ զբաղմունքն է»,- նշեց նա

Դիտարկմանը, թե նախարարը նսեմացնում է ընդդիմության գործողությունները, Քերոբյանը պատասխանեց․ «Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ