«Տռուսիկով Ղարաբաղից եկավ, միլիարդատեր դառավ, դեռ մտածում ենք՝ ոնց դատեք»․ Յոժ

Քաղաքական սատիրան իր արգասիքներն, իր օգուտը բերում է, ինչքան էլ ծիծաղեն, հետո սկսում են մտածել: Սատիրան միշտ մի քիչ ավելի առաջ է գնում, քան հասարակության կարծիքն է:

Երբ որ հեղափոխությունից 2 օր հետո մտա եթեր՝ պարոն Փաշինյանին նմանակելով, մեծ արձագանք եղավ: Իսկ հիմա հանգիստ պարոդիա են անում»:

Քաղաքական սատիրան վերջին շրջանում մեծ լսարան և պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված այդ ժանրի մասսայականությունը և արձագանքը դրան՝ դերասան Սերգեյ Դանիելյանն ընդգծեց, որ քաղաքական սատիրան բավականին հզոր զենք է, եթե ճիշտ է կիրառվում:

«Նախկինում ուրիշ էր, խոսում էինք մարդասպանությունից, գողությունից, կեղտոտ գործարքներից, հիմա զուտ հումոր է,- նշեց դերասանը:

– Հիմա ինձ զսպում է սպասումը, կուզեի խոսել «թայֆաբազությունից», բայց սպասում եմ, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: Դեռ շուտ է ասել իշխանությունն էֆեկտիվ է, թե ոչ, դրա համար ժամանակ է պետք, հիմա ինչ-որ հարցերով էֆեկտիվ է, ինչ-որ հարցերով դեռ կաղում է, ես սպասում եմ:

տեսանյութը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ