«Սա չափազանց կարեւոր որոշում է …». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքի իր պաշտոնաական էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնաորապես ասվում է.

«1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Սա չափազանց կարեւոր որոշում է, չափազանց կարեւոր սփոփանք՝ բոլորիս համար:»

Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով:

Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ