Ինչպես ավելի տեղեկացրել էինք, այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձեցին ներխուժել Կառավարության 3-րդ շենք։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել 111 քաղաքացի, իսկ 3 ոստիկան տեղափոխվել են բուժհաստատություն։
MediaNews-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների գործով Քննչական կոմիտեն ձերբակալել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին։