Գագիկ Սուրենյանը` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Սուրենյանը տեղեկացրել է, որ Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 28-ից:
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները ու մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ծիրանենու հայրենիքը համարումէ Հայաստաանը: Ծիրանենու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան։ Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ։
Ըստ նորագույն դասակարգման՝ մշակության մեջ հայտնի ծիրանենիները բաժանվում են Հայկական, Հյուսիսկովկասյան, Միջինասիական, Չինական և Եվրոպական խմբերի։ Մշակության մեջ հայտնի են 300-ից ավելի սորտեր, որոնք առաջացել են սովորական ծիրանենուց։