«Վերականգնել ենք 46մլն դոլար, և վերականգնման ենթակա է ևս 20մլն դոլար». Արթուր Վանեցյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով հանդես գալով հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

«Այսօր վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, կան որոշ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց դիրքը, փորձում են օգտվել «բարիքներից», բայց հավաստիացնում եմ՝ ցանկացած նման դեպք՝ անկախ, թե ում կողմից կարվի, կարժանանա խիստ գնահատական»,-ասաց նա:

Վանեցյանը նշեց, Ազգային անվտանգության ծառայությունը, թերևս, երբեք այսպես մեծ վստահություն և ժողովրդական աջակցություն չի վայելել, դրա խոսուն վկայությունն է քաղաքացիներից ԱԱԾ-ին հասցեագրված դիմումների, բողոքների թվի շեշտակի ավելացումը: Ըստ նրա՝ նախորդ տարվա մայիսից մինչ օրս ստացել են 4841 դիմում, որը 4 անգամից ավելի է նախորդ տարվա համեմատ:

«Մենք 6-7 ամիսների ընթացքում վերականգնել ենք 22 մլրդ 100 մլն դրամ, և վերականգնման ենթակա է ևս 10 մլրդ դրամ, որը ժամանակի հետ կապված խնդիր է, բացի այդ, 234 մլրդ շրջանառություն ենք այս պահին ստուգում և տարածված խոսակցությունները, որ գումարները  նվիրում են ՀՀ-ին, դա ես նվեր չեմ համարում, ուղղակի վերադարձնում են պետությունից գողացվածը, ունենք հստակ իրավական գործընթաց, վերադարձվում են, և իմ հնչեցված թվերի մեջ այդ գումարները ներառված չեն, այսինքն, եթե այդ գումարներն էլ արձանագրենք, կտեսնեք,6-7 ամիսների մեր աշխատանքի և նախորդ տարիների տարբերությունը»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ