Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այս պահին ցուցարարները Կառավարության 3-րդ շենքի դիմաց են։ Քիչ առաջ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև, ովքեր ցանկանում էին բռնի ուժով ներխուժել շենք։
Ոստիկանները մի քանիսին արդեն բերման են ենթարկել։ Ի դեպ, ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է։