Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ

Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», — ասաց Ա.Վանեցյանը։

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։


«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», — հավելեց Ա.Քոչարյանը։

տեսանյութը`  24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ