ԱԱԾ պետը առաջիկայում մեծ ու աղմկոտ բացահայտումներ է խոստանում

Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հայտարարություններն այն մասին, որ որոշ անձինք պետությանն ինչ-որ գումարներ են նվիրում, չեն համապատասխանում  իրականությանը:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ որոշ անձինք իբրեւ թե պետությանն ինչ-որ գումարներ են նվիրում:

«Մենք գործում ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ