Օրվա կադրը՝. Ում համար եմ տառ ստեղծել, ա՜յ ****ԻԿ

Համացանցում հատնվել է գպվազդային վահանակի մի լուսանկար, որտեղ պատկերված Մաշտոցի լուսանկարի կողքը տեղադրված է հետևյալ գրությունը.

«Ում համար եմ տառ ստեղծել, ա՜յ ՄՈՒՆԴՌԻԿ, հայերեն գրի էլի»:

Հիշեցնենք, որ Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ.-ի  փետրվարի 7-ից, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր:

Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ