Որ օրը չզանգեմ, իմացի՝ ես էլ չկամ․ Արմեն Այվազյանը վիրավոր զինակցին օգնելիս է զոհվել

Արցապյան 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Այվազյանը պայմանագրային զինծառայող էր։

Նրա կինը՝ Գայանե Ալեքսանյանը, ով հիմա երկու երեխաներին միայնակ է մեծացնում, պատմում է, որ ամուսինը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնել, երբ ծնվել է իրենց տղան, եկել է և ծառայության անցել ՀՀ զինված ուժերում։

«Մինչև պատերազմն ամեն ինչ շատ լավ էր, բայց ցանկանում էր դուրս գալ ծառայությունից, երկմտում էր։ Պատերազմը, որ սկսվեց նրանց իջեցրեցին պոստերից, բայց մեզ չէր ասել, որ Արցախ են տանելու, ասաց՝ Լաչին են տանում, հետո ճանապարհից զանգեց ու ասաց, որ գնում են Արցախ»,-ասում է կինը։

Արմեն Այվազյանը կռվել է Ջրականի հատվածում։

«Ասում էի՝ Արմեն, որ հնարավորություն լինի փախնելու՝ դու էլ կփախնես, ասաց՝ փախնողներ այնքան կան, փախնողները փախնում են։ Ասում էի՝ հենց հնարավորություն լինի զանգի, ասաց՝ որ օրը չզանգեմ, իմացի՝ ես էլ չկամ»,-հիշում է Գայանեն։

Նրա խոսքով՝ հետնահանջ են տվել, իսկ իր ամուսինը, մի քանի ընկերներով, շտապել է վիրավոր զինակցին օգնության և այլևս չեն վերադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ