Տարոն Չախոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայ ժողովրդի պատմության մեջ Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է: Հայ ժողովուրդը դարերով կրած զրկանքներից հետո վերջապես ստացավ բաղձալին՝ պետականությունը։

Հայ ժողովրդի կողմից պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։

1918 թվականին իր գլխին կախված բազմաթիվ մարտահրավերների ու դեռ շարունակվող ցեղասպանության հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ բաղձալի պետականութունը հաստատելու համար։
Այսօր էլ Հայաստանին սպառնում եմ բազմաթիվ մարտահրավերներ, բայց ինչպես և մեր նախնիները, այնպես էլ մենք պարտավոր ենք անել հնարավորինս ամեն բան հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայոց պետականության։

Շնորհավորում եմ բոլորիս անգնահատելի խորհուրդ ունեցող Հայոց պետականության վերածննդի օրվա առթիվ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ