«Խայտառակ արեց համբալը, հլը թող հետ գա, նոր հետը կխոսանք․․․»․ ընդդիմադիրները զայրացած են երիրը լքած Վանեցյանի վրա

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, մայիսի 28-ի վաղ առավոտյան Արթուր Վանեցյանը կնոջ հետ մեկնել է Գերմանիա։ Այս լուրը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում, շատերը սկսեցին ծաղրել Վանեցյանին ու իշխանափոխության պահանջով Երևանի փողոցներում բողոքի ակցիա անող փրկիչներն։ Ավելի ուշ Վանեցյանի կուսակցությունից  հայտնեցին, թե իբր առողջական խնդիրների պատճառով է մեկնել Գերմանիա։

Ի դեպ,  մեր հավաստի տեղեկություններով Արթուր Վանեցյանի երկիրը լքելու լուրը անակնկալի է բերել նաև վերջինիս ընդդիմադիր գործընկերներին։ Պարզվում է, Վանեցյանը Հայաստանը լքել է առանց  որևէ մեկին զգուշացնելու։  Ի դեպ, այս թեմայի շուրջ  եղել են նաև քննարկումներ և իր կարծիքն է հայտնել նաև Իշխան Սաղաթելյանը, ում հարաբերությունները   Վանեցյանի հետ վերջերս բավականին լարված են։

«Հլը թող հետ գա, նոր հետը կխոսանք․․․ խայտառակ արեց համբալը․․․ սաղիս  սարքեց  ծաղրի առարկա, դա անելու բան չէր»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ