Թվաց, որ շուտով հպարտությամբ հայտարարելու է՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալվեց

Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին իր ֆեյսբուքան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Նոր նայեցի, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում լրագրողի հարցերին։

Մասնավորապես ինձ հետաքրքրեց նրա պատասխանը այն հարցին, թե ե՞րբ է նա հանրային նոր ելույթ ունենալու, որովհետև վերջին ելույթում նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր և ինքը սխալվել է։

Զարմացնող էր՝ հրաժարական ներկայացրած և գրեթե ողջ հայության կողմից մերժված ղեկավարի կեցվածքն ու ինքնավստահությունը։ Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը՝ ինքն իր անձի նկատմամաբ, լցված էր ահռելի գոհունակությամբ։

Հանգիստ ու վստահ ժպտում էր, և ակամայից թվաց, որ շուտով նա հեռուստատեսությամբ՝ մեծ հպարտությամբ, հայտարարելու է ի լուր ողջ աշխարհին՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի, իսկ Նիկոլ Փաշինյանը սխալվեց…»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ