Երևանում կկառուցվի 32 հարկանի շենք. Հայտնի է ամենաբարձրահարկ շենքի կառուցման տեղն ու ժամկետը

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Մոնթե Մելքոնյան պողոտայում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագիծն ու դրա տեխնիկատնտեսական ցուցանիշները:

«Վերածնունդ» երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենանք ընդամենը երեք տարի անց: Կցանկանայի հրապարակել մի քանի տեխնիկատնտեսական ցուցանիշներ ևս.

Հասցեն՝ ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 44: Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հա: Կառուցապատող՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն: Նախագծող ճարտարապետներ՝ Վահագն Վերմիշյան, Դավիթ Միրզոյան: Կապալառու շինարարական կազմակերպություններ՝ Կապավոր ՍՊԸ, ԷյԴիԷյ Թեք ՍՊԸ, Մետրոշինվերանորոգում ՓԲԸ: Մասնաշենքերի քանակը՝ 8, հարկանությունը՝ 12, 18 և 32 հարկ: Բնակարանների քանակը՝ 1100:

Ավտոկայանատեղերի քանակը՝ 880 Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227 500 քմ.: Հասարակական նշանակության տարածքների ընդհանուր մակերեսը՝ 13 500 քմ.: Կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ.: Բնակարանների 1քմ. արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված նրքին հարդարումից: Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2021 թ.նոյեմբեր: Ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիս: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամ:


Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչև 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն: Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի և թափոնների մաքրման տեղային կայան:


Շենքերի տանիքները կահավորվելու են արևային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության և վերելակների էլեկտրասնուցման համար:
Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի և բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երևանի ամենաբարձրահարկ շենքը:


Շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ Հայաստան բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին՝ 10.8% տարեկան տոկոսադրույքով, 10-20% կանխավճարով և 30 տարի մարման ժամկետով:


«Վերածնունդ» բիզնես համալիրի ֆինանսավորումն իրականացվելու է Արարատբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի սեփական միջոցների հաշվին:
Վարկային պորթվելի ընդհանուր չափը կազմում է 28 միլիարդ ՀՀ դրամ:

,,Վերածնունդ,, երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենա ընդամենը երեք տարի անց: Կցանկանայի հրապարակել մի քանի…

Posted by Արսեն Քարամյան on Thursday, March 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ