Աբանյակը կանգնել է Տիգրան Ուրիխանյանի կոկորդին, կուլ չի գնում

Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի ուղեծիր դուրս բերումը ոչ մի կերպ չեն կարողանում մարսել  իրենց քաղաքական գործիչ և փորձագետ ներկայացնող մի շարք գործիչներ։ Բոլոր հնարավոր անհեթեթությունները տարածում են միայն թե կարողանան թերագնահատել արբանյակի նշանակությունը։  Այս շարքում առանձնացել է նաև ընդդիմադիր և ճամբարափոխությամբ աչքի ընկնող Տիգրան Ուրիխանյանը։  Նա պնդում է թե ինչքան վտանգավոր է, երբ արբանյակը ոչ թե ռուսական այլ ամերիկյան ընկերության կողմից է դուրս բերվել ուղեծիր։  Ուրիխանյանը այս գրառմամբ փորձում է հավատարմության երդում տալ ռուսական քաղաքական էլիտային, չմոռանալով դա համոզիչ անելու  համար շեշտել, որ արբանյակից օգտվելու են սորոսներն ու թշնամիները։  Ժամանակին խորհրդարանում այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին  երկարաշունչ հարց հնչեցնելուց հետո Ուրիխանյանը ստացավ լակոնիկ պատասխան՝ «Հնարավոր է, բայց ոչ»։ Հիմա նույն պատասխանը կարող է նաև այս պարագայում ստանալ, որ հնարավոր էր ռուսական պրոտոնով ուղեծիր հասցնել, բայց ո՛չ։

Ծիծաղաշարժը  նաև այն  է, որ Ուրիխանյանը իր գրառման վերջում «սպառնում է»՝ «ի դեպ, մոտ օրերս կվերադառնամ Երևան»։  Իրեն մարգարե երևակայող Ուրիխանյանը պարզապես պետք է իմանա, որ ոչմեկ նույնիսկ չէր նկատել, որ ինքը Երևանում չէ, առավել ևս աննկատ կմնա նրա վերադարձը։ Որպես եզրակացություն պետք է ընդամենը նշել, որ ամեն տարի կուսակցությունը անվանափոխող Ուրիխանյանը ընդամենը նարցիզմով է տառապում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ