Քիմ Քարդաշյանը պապիկի՝ Արթուր Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանն Instagram-ի  իր  էջում հայրական պապի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Ես և իմ պապիկը՝ Արթուր Քարդաշյանը։ Մայրս միշտ իմ մազերը գանգրացնում էր։ Այդ գանգրացնող սարքը մինչ այժմ կա և ես վերջերս դա օգտագործեցի»:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի է: Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։

Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ