ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Էդ հեքիաթի մասին խոսելու շատ բան կա: Դա այն շրջանն էր, երբ մտածում էի առաջիկա անելիքների մասին: Այո, կան այլաբանություններ՝ ուղղակի և անուղղակի, ինստիտուցիոնալ, քան անձնական:
Չար տնակը տվյալ դեպքում պայմանական ասված՝ կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, նրանց հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները: Անկեղծ ասած՝ «Չար տնակ» ասելով նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն»:
Արա Բաբլոյանն արձագանքեց՝ «չէի պատկերացնում, որ դա վերաբերում էր ԱԺ-ին»:
Նիկոլ Փաշինյանն այնուհետ գնահատականներ հնչեցրեց արդեն արձակված ԱԺ-ի գործունեության վերաբերյալ, շնորհակալություն հայտնեց ԱԺ խոսնակին, պատգամավորներին.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բաբլոյանին՝ լարված պահերին բավականին կառուցողական ու հավասարակշիռ դերակատարում ունենալու համար: Իսկ առաջիկա ընտրություններին բոլոր թեկնածուներին հաջողություն եմ մաղթում»: