«Համապարփակ՝ բրյուսելյան հանդիպման մասին». Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Համապարփակ՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ապրիլի 7-ին Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Բոլորին զարմացնում է ԵՄ հովանու ներքո տեղի ունեցած հանդիպման օրակարգը, իսկ ավելի ստույգ՝ առնվազն մեկ խնդրով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ առաջ շարժվելու առումով շատ կոնկրետ հստակությունը, բայց մեկ այլ խնդրով՝ հակամարտության կարգավորում+խաղաղության պայամանագիր հարցով տարօրինակությունները։

Տարօրինակություններն նկատելի դարձան այն բանից հետո, երբ հանդիպումը «գերազանց և շատ արդյունավետ» գնահատած Շառլ Միշելի գրասենյակը տարածեց հանդիպման պայմանավորվածությունների մասին բավական խոսուն հաղորդագրություն։

Դրանում նշվում է, որ “ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով”։ Հայտարարության մյուս հատվածն ավելի հեռուն գնացող վերլուծություններ կատարելու տեղիք է տալիս․ “Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։” Սակայն հանելուկ է մնում՝ արդյո՞ք խոսքը Ադրբեջանի “5” կետերի մասին է, թե նաև դրանց “լրացնող” Հայաստանի 6 կոնտրառաջարկությունների․․․

Մի կողմ թողնելով Հայաստանում ու Ադրբեջանում դրան հաջորդածը, այդ թվում՝ ՀՓՇ-2-ի կողմից Ազատության ու ֆրանսիական հրապարակները “ամրագրելը”, կոնկրետ իմ աչքից չվրիպեց մի բան․ ինչպես ու ինչ արագությամբ են կողմերը արձագանքում ու ներկայացնում կատարվածը։

Զարմացնող էր հայկական կողմի արագությունն ու պերճախոսությունը, որը ԵՄ հաղորդագրության մեջ ավելի մանրամասնացրեց այն, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացները ԵՄ հովանու ներքո հղվում են Մոսկվայի նոյեմբեր 26-յան պայմանավորվածությունների վրա, երկու պրոցեսները ու դրանց օրակարգերը միամյանց չեն հակասում, այլ լրացնում են։ Ակնհայտորեն, Երևանը շտապել էր հանգստացնել ռազմավարական դաշնակցին, որպեսզի հանկարծ դավադրություններ չտեսնի այդ ամենում։ Ամենացնցողը Բաքվի պահվածքն էր․ երկար ժամանակ Բաքուն ոչինչ չէր հաղորդում հանդիպման մասին, և բավարարվեց միայն Շառլ Միշելի թվիթերյան գրառման կամ Բրյուսելի տարածած տեքստը տարածելով․․․ Ակնհայտ էր, որ այդ ամենի տակ մի բան կա, որի մասին ոչ մեկ չի խոսում։ Եվ այդ թեման հավանաբար վերաբերում է երկրորդ բլոկին՝ Բրյուսելի հովանու ներքո հակամարտության կարգավորումը քննարկելու խնդրին․․․

Հետագա զարգացումները կարծես թե ցույց տվեցին, որ Բաքուն կարծես թե ինչ-որ բանից ետ քայլ է արել․․․ Այլապես չէր լինի այն, ինչ նկատվեց հետո։

Փաշինյանը մեկնեց Մոսկվա և 30 կոտանոց համագործակցության հուշագիր ստորագրեց Պուտինի հետ։ Արարատ Միրզոյանը մեկ այլ ռազմավարական հուշագիր ստորագրեց Վաշինգթոնում Բլինկենի հետ, և 31 կետանոց հուշագիր էլ Երևանում ստորագրվեց Թեհրանի հետ․․․

Վաշինգթոնը արագ ողջունեց Բրյուսելյան հանդիպումը, ավելին՝ մեծ հետարքրություն ցուցաբերեծ ապրիլ 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի ու դրա հրահրած հանրային քննարկման կապակցությամբ։ Սակայն Արցախյան խնդրի վերաբերյալ Արցախի մասին հետպատերազմյա բառաֆոնդում տեսանելի փոփոխություն նկատվեց։ Բլինքենը Բրյուսելյան երկրորդ հանդիպումից առաջ զանգում է Ալիևին, հիշեցնում ռազմագերիներին վերադարձնելու մասին, հիշեցնում, որ ԱՄՆ-ը պատրաստ է որպես ՄԽ համանախագահ միջնորդական առաքելություն կատարել Արցախյան խնդրով՝ միայանակ կամ այլ “համախոհների” հետ, եթե վերջիններս նույն օրակարգի շուրջ կլինեն։ Մոսկվան հանկարծակի հիշում է Մինսկի խումբը, իսկ ԱԳՆ խոսնակը շտապում հայտարարել, որ իրենք էլ կան, և շեշտում դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգը, որի պատճեն հայտռնվել է նաև Բրյուսելում։ Բլինքենի զանգը Ալիևին ավելի շատ նման էր նրան, որ նա առնվազն երկու չկատարված պարտավարություն ունի Վաշինգթոնի առաջ՝ ռազմագերիների վերադարձը և Արցախյան խնդրով բանակցություններ սկսելու վերաբերյալ Բաքվի պատասխանի բացակայությունը։ Կարծես թե հասկանալի է դառնում, որ Բրյուսելում Ալիևը ինչ-որ համաձայնություն է տվել, որից սակայն ետ է կանգնել․․․ Այլապես դրան չէր հաջորդի Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը Արմենպրես գործակալությանը, որտեղ ճնշումը ուժեղացվում է Բաքվի նկատմամբ, հիշեցնելով, որ “հակամարտությունը լուծված չէ”, որ “Արցախի ժողովուրդն ունի իր ճակատագիրը որոշելու իրավունք ու ԱՄՆ ճանաչում է նրա այդ դերը”, սակայն պատուհան թողնում Ալիևի համար, որ “ինքնորոշման իրավունքից բացի կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքը”․․․ Նախկինում, ինչպես որ պատերազմից հետո Ռուսաստանն էր խուսափում Պուտինի մակարդակով օգտագործել “Լեռնային Ղարաբաղ” հասկացությունը ու ակնարկում էր “տարածաշրջան” եզրույթով, ԱՄՆ էլ ուղիղ հղում չէր անում Մադրիդյան փաթեթի տարերին՝ “կարգավիճակ”, “միջազգային անվտնագություն”, “նախկին ԼՂԻՄ-ի տարածաշրջանի վերջնական կարգավիճակ”, “Հայաստանի ցամաքային միջանցք” և այլն, այս անգամ արդեն Վաշինգթոնի բառաֆոնդում կա հղում “փաթեթից մնացած հարցերի” վրա, որոնք հենց դրանք են․․․

Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքվի ներգրավումը այսբերգի չերևացող մեծ մաս ունի, քանի որ Բաքուն դիմադրում է, քանզի ակնհայտորեն մյուսների պատկերացումները Խաղաղության խայմանագրի մասին ամենևին այն չէ, ինչ իր 5 կետերն են, և այս ընթացքում ետքայլ է կատարել Բրյուսելյան առաջին պայմանմավորվածություններից ու առայժմ թույլ, բայց ՝ նախազգուշացումներ է ստանում։

Անհամբերությամբ սպասենք Բրյուսելյան երկրորդ հանդիպման օրակարգի ու ընթացքի մասին հերթական հաղորդագրություններին․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ