Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ունենք վիրավոր

Մայիսի 21-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։

«Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ