Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է՝ ինչու լրատվամիջոցները չեն հրավիրվել՝ Freedom House-ի միջոցառումը տեղում լուսաբանելու

Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Ժողովրդավարության հայկական ֆորումը» ամբողջությամբ հեռարձակվել է հայերեն ու անգլերեն լեզուներով։ Ընդ որում, հեռարձակվել է առանց հեղինակային իրավունքների ու լոգոների, որպեսզի բոլոր լրատվամիջոցները կարողանան ցանկացած կերպ օգտագործել այն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այդ իսկ պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հրավիրվել լուսաբանելու (քանի որ կարող էին լուսաբանել առանց գալու)։ Ուզում եմ նաև պարզ ասել, որ միջոցառմանը ցանկանում ենք բովանդակային քննարկումներ ունենալ և չվերածել այն մամուլի ասուլիսի։

Ամենայն հարգանքով պետք է նշեմ, որ ո՛չ Freedom House-ը և ո՛չ էլ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մամուլի ակումբ չեն։ Մեր խնդիրը թեմայի մասին բովանդակային քննարկումները խթանելն է, ինչը ակնհայտորեն ստացվեց»,- հավելել է Իոաննիսյանը:

Նշենք, որ երեկվանից ընդդիմադիր պատգամավորները գանգտվում են, թե Freedom House-ի միջոցառումը տեղում լուսաբանելու համար հրավիրվել են միայն իշխանական լրատվամիջոցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ