Ինչ է խնդրել Հաց բերողի մայրը Աննա Հակոբյանից

Ինչպես արդեն հայտնել էինք մարտի 20-ին Աննա Հակոբյանը այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և  հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը:

Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար՝ տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»:

Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան նշել է, որ իր համար կարևոր է, որ Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ