«Գնա պարոն Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի». Գուրգեն Եղիազարյանը՝ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը պետք է գնա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի՝ նրան արագաչափերի բիզնես վերագրելու եւ  վարկաբեկելու համար։

Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

«Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի, ասա, որ ձեզ վարկաբեկել եմ, սխալ եմ արել, դու կապ չունես արագաչափերի հետ»,– նշեց նա։

Գուրգեն Եղիազարյանը պնդում է՝ այժմ եւս «խնամի–բարեկամ–ծանոթ» սկզբունքը գործում է տարբեր պաշտոններ նշանակելիս։

տեսանյութը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ