Աննա Հակոբյանն այցելել է Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը

Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը:

Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»։

Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան շեշտել է, որ իր համար կարևոր է, որպեսզի Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին:

Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը հետաքրքրվել է նաև տիկին Դոնարայի առողջական խնդիրներով, խոստացել օգնել նրան այդ հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ