Որքան գումար են վճարում գիշերը Ֆրանսիայի հրապարակի վրաններում մնալու համար

Ուշագրավ է նաև, որ վերջին 15 օրերի ընթացքում ընդդիմության հրավիրած հանրահավաքներին մարդկանց մասնակցության թիվը 4000-ից 5000 է։ Այն, որ ընդդիմությունն ամեն հնարքի գնումէ իր շուրջջ հանրայի լայն շերտեր մոբիլիզացնելու համար, այևս գաղտնիք չէ ոչ ոքի համար։  Ի դեպ, այս ընթացքում բացահայտվեցին  նաև  դեպքեր, երբ ընդդիմադիրները փորձել են գումարի դիմաց ցուցարարներ ներգրավել բողոքի ակցիաներին։ Նման վառ օրինակներից  էին Արմավիրի մարզում դաշնակցականների հայտնի հեռախոսային ձայնագրությունն ու ամեն ուսանողի համար 1000 դրամի ձայնագրությունները, ի դեպ, երկու դեպքում էլ քրեական գործեր են հարուցվել։

Սակայն մեզ հաջողվել է նաև պարզել, որ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում գիշերողներին է գումար վճարում։ Ընդ որում Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններում գիշերում են մոտ  30   անձ, իսկ տեղադրված վրանների մի մասը մնում է դատարկ, դրանք տեղադրված են հրապարակում ավելի շատ տարածք զբաղեցնելու համար, որպեսզի հանրահավաքներին կարողանան  լցնեն հրապարակը։

Մեզ  հաջողվել է զրուցել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններում գիշերողներից մեկի հետ։  Բնականաբար մեր զրուցակիցը  հրաժարվեց  հայտնել իր անունը, սակայն խոստովանեց, որ ամեն գիշերվա համար իրեն վճարում են 8000 դրամ։

«Դե  տանը  պտի պարապ նստեմ, էնա  ստեղ  եմ մնում, հլը մի հատ  էլ փող  են տալիս, լավ  չի․․․ խի՞, 8000-ը քիչ փողա՞ մի  օրվա համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ