«Չե՞ս ուզում ինձ նկարահանել». Ռիտա Սարգսյանը դժգոհել է, որ այլևս իրեն չեն լուսանկարում

Armdaily.am-ը գրում է. «Երեկ Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես ներկա էր գտնվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի երևանյան համերգին:

Այս մասին տեղեկացնում է Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը և հավելում, որ իր աղբյուրը «պատահաբար լսել է տիկնոջ զրույցը ընկերուհու հետ»:

Ըստ թելեգրամ ալիքի աղբյուրի` Ռիտա Սարգսյանը դժգոհել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական լուսանկարիչն այլևս իրեն չի նկարահանում, և որ իրեն չնկարահանելու հրաման կա:

«Եվ երբ նախագահի մամուլի ծառայության լուսանկարիչը մոտեցավ նրան, սիրալիրություն ցուցաբերեց, նա զարմացած հարցրեց. «իսկ դու չե՞ս ուզում ինձ նկարահանել». Լուսանկարիչը ամոթահար ժպտաց և հեռացավ»,- հայտնել է աղբյուրը:

Մանրամասները` այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ