«19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն կունենան ատեստատ ստանալ».Արփինե Սարգսյան

«Շատ են այնպիսի դատապարտյալները, որոնք, լինելով 25, 35 տարեկան դեռևս չունեն միջնակարգ կրթության համապատասխան վկայական՝ 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ և չեն կարող հավակնել ավելի բարձր կրթություն ստանալու իրենց իրավունքին»,- այս մասին նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Համաձայն նախագծի՝ 19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն կունենան ատեստատ ստանալ։

Փոխնախարարի խոսքով, այս պահին ՔԿՀ-ներում գտնվող շուրջ 300 դատապարտյալներ չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ։

«Ոչ գրագիտության բավական բարձր մակարդակ կա ՔԿՀ-ներում, սա թույլ չի տալիս ավելի արդյունավետ իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանքները»,-նշեց փոխնախարարը։

Սարգսյանն ընդգծեց, որ այս պայմաններում դատապարտյալները չեն կարող ունենալ աշխատանքային շուկայում բարձր պահաջարկ ունեցող աշխատանք․ «ՔՀԿ-ների տեսանկյունից սա կարևոր նշանակություն ունի դատապարտյալների վերասոցիալականացման համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ