«Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է».կատարվում է նախաքննություն

Քննություն է տարվում մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նշվում է, որ գործի քննությունը տարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ) հարուցված քրեական գործի շրջանակներում:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, 1998թ. ծնված տղամարդը «ԲՄՎ-750» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ